ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 1-ին «Արմենիա վայն» գործարանում (Արագածոտնի մարզ, գյուղ Սասունիկ) տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Աշխատանքի օրվան:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, տեղական ինքնակառավարման մարմինների, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, Արագածոտնի մարզի գյուղատնտեսության, արդյունաբերության, սննդի արտադրության կազմակերպությունների աշխատակիցներ:
Համերգային ծրագիրը մեկնարկել է Պարի պետական և «Ֆոլկ մոդեռն» անսամբլների ելույթներով։ Երաժշտական կատարումներով հանդես են եկել նաև «Ակունք» ազգագրական համույթը, ժողովրդական երաժշտության անսամբլներ և ժողովրդական երգիչներ:
Միջոցառման շրջանակում հատուկ տաղավարներում ներկայացվել են Արագածոտնի մարզի տարբեր ոլորտների արտադրության նմուշներ:
Նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շրջել են Հայաստանի գինու պատմության թանգարանում, ծանոթացել դրա գործունեությանն ու ցուցանմուշներին:
Կարդացեք նաև
Միջոցառումն անցկացրել է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ