Ռինգում բռնցքամարտիկներին հավասար կարեւոր դերակատարություն ունի նաեւ ռեֆերին՝ ռինգի մրցավարը, որի գործողությունները մեծապես ազդում են մարտի բնականոն ընթացքի, բռնցքամարտիկի մարտական ոգու աստիճանի, ակտիվության վրա: Ռեֆերիի գործողություններով է պայմանավորված նաեւ կողային մրցավարների կայացնելիք վճիռը: Հետեւաբար, որքան հմուտ է ռեֆերին, որքան հստակ ու հասկանալի են նրա հրահանգները, այնքան դիտարժան է մենամարտը եւ որ ամենակարեւորն է, արդարացի՝ դրա ելքը:
Մայրաքաղաքի «Միկա» մարզահամալիրում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մենամարտերը սպասարկում են միջազգային որակավորում ունեցող մրցավարները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ