Լրահոս
Օրվա լրահոսը

Գնահատելի է էական առաջընթացը, որ Հայաստանն ունի առողջապահության ոլորտում. դեսպան Քվին

Մայիս 02,2023 15:43

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինին:

«Հայաստանի պետականության պատմության ընթացքում մեծ է Միացյալ Նահանգների դերակատարումը` բժշկական հաստատությունների, առողջության առաջնային պահպանման օղակի կայացման, ընտանեկան բժշկության ինստիտուտի ձևավորման և, ընդհանուր առմամբ, առողջապահական համակարգի զարգացման գործում»,- նշել է նախարարը:

Դեսպան Քվինը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը. «Գնահատելի է այն էական առաջընթացը, որ Հայաստանն ունի առողջապահության ոլորտում: Ուրախ ենք նաև, որ Հայաստանն անցնում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը, որը կուղղվի քաղաքացիների առողջության պահպանմանը»:

Նախարարը ներկայացրել է ոլորտի հիմնական բարեփոխումները և քննարկել թափանցիկ, զսպումների և հակակշիռների վրա հիմնված ապահովագրական համակարգի ստեղծման, կառավարման և կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:

Ընդգծվել է վարակիչ հիվանդությունների, դրանց կանխարգելման ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031