«Հյուսիս-հարավ» ճանապարհաշինական ծրագրով նախկինում արվել է կիսատ ու անորակ աշխատանք, որը պետք է շտկվի, որպեսզի շինարարները գնան առաջ։ Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման խնդիրը բարդացել է նրանով, որ մենք 10-12 տարի առաջ սկսել ենք այդ ճանապարհը կառուցել, եւ մարդիկ եթե արդեն արհեստական բանականություն են ստեղծում՝ իրենց խնդիրների լուծման համար, մենք 10 տարում, չգիտեմ, այդ ծրագրի քանի տոկոսն ենք իրականացրել։ Վերջում էլ պարզվել է, որ այն, ինչ պիտի արվեր, արվել է կիսատ, անորակ, որից հետո հարուցվել են քրեական գործեր։ Այսինքն՝ եղած աշխատանքը, որը կատարվել է, դա պետք է շտկվի, որ գնան առաջ»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ