Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանի սուվերեն տարածքի խախտման ցանկացած տարբերակ անընդունելի է. Վարուժան Գեղամյան

Մայիս 02,2023 15:25

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

🟥Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ դե-ֆակտո պատգամավոր Արման Եղոյանը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների նշած՝ «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անվանումը ստացած նախագիծն այն փաստաթուղթն է, որի մասին անընդհատ լսում ենք, և որը վերջին ամիսներին խմբագրում էին ադրբեջանցիներն ու ՀՀ-դե ֆակտո իշխանությունը: Ըստ նրա՝ հիմա փաստաթուղթն ունի այդ անվանումը: Նա հավելել է, որ չի կարող ասել, թե երբվանից է փաստաթուղթը ստացել այդ անվանումը։

🔺Անվան փոփոխությունից երևույթը չի փոխվում:

1.«Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» ասվածն, ըստ էության, նույն խաղաղության պայմանագիրն է, որն իր հերթին ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ-յի 2-րդ արարն է: Եթե այդ փաստաթղթի անվանումը լիներ անգամ հայ-ադրբեջանական բարեկամության պայմանագիր, էությունը չէր փոխվելու ընդհանրապես:

2.Նույնը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի պարագայում է: Ստանա այն «Հայկական խաչմերուկ» թե այլ անվանում, խնդրի բովանդակությունը մնում է անփոփոխ: Հայաստանի սուվերեն տարածքի խախտման ցանկացած տարբերակ անընդունելի է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031