Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծայրաստիճան իրավացի է». Չավուշղօլուն անդրադարձել է Լաչինի միջանցում անօրինական անցակետի տեղակայմանը

Մայիս 02,2023 14:42

Ermenihaber. Մայիսի 1-ին Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է տարբեր լրատվականների ներկայացուցիչների հետ:

Լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում Չավուշօղլուն անդրադարձել է Լաչինի միջանցքում Հակարի Կամրջի վրա Ադրբեջանի՝ անօրինական անցակետին:

Չավուշօղլուն իր խոսքում մի շարք անհիմն մեղադրանքներ է հնչեցնելով Հայաստանի հասցեին, ասել է. «Հայաստանը տարբեր փոքր ճանապարհներով զենք, ապօրինի զինվոր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանը բացահայտեց դա: ԱԹՍ-ները հետևում են: Այդ իսկ պատճառով Ադրբեջանն այդ անցակետն է կառուցել, ծայրաստիճան իրավացի բան է։ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի անվտանգության տեսանկյունից էլ է ծայրաստիճան կարևոր»,-ասել է Չավուշօղլուն:

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը կրկնել է թուրք-ադրբեջանական այն անհիմն պնդումները, որոնց համաձայն՝ վերոնշյալ տարածքները «Ադրբեջանի հողերն են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031