Երեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր մեկօրյա հանգիստ է: Բռնցքամարտիկները նախապատրաստվում են վաղը «Միկա» մարզահամալիրում կայանալիք եզրափակիչ մենամարտերին:
Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ արդեն ինը բրոնզե մեդալ նվաճել է: Վաղը մեր թիմի երեք ներկայացուցիչներ՝ 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը, 80 կգ՝ Աղվան Ալեքսանյանը եւ 86 կգ՝ Դավիթ Սիմոնյանը, որոնք իրենց համար ապահովել են նվազագույնը արծաթե մեդալ, մենամարտելու են հաղթողի կոչման համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ