Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 27-ին Է. Հ.-ն հաղորդում է տվել, որ դուստրերը՝ Վ. Հ.-ն եւ Ն. Հ-ն սովորում են Գ.Արշակյանի անվան թիվ 22 դպրոցում, որտեղ, ըստ ծնողի, չեն պահպանվում անվտանգության կանոնները: Նա հայտնել է, որ 9-րդ դասարանցի դուստրը՝ Վ. Հ.-ն, նշված պատճառով վայր է ընկել եւ ստացել է մարմնական վնասվածք: Կատարվում է նախաքննություն:
Aravot.am-ը զանգահարեց Գ.Արշակյանի անվան թիվ 22 դպրոցի տնօրեն Մարգարիտ Հովհաննիսյանին: Նա նախ սկզբում ասաց, որ մեկնաբանելու ոչինչ չունի, նման բան չկա, ապա երեխայի անունը լսելուց հետո հավելեց, որ հեռախոսով մեկնաբանություններ չի անում:
Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանն էլ թեմայի վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան՝ նշեց, որ եթե գործը նախաքննության փուլում է, զերծ կմնա մեկնաբանություններ անելուց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ