«Այս պահին բանակցային սեղանին մի լուծում է, որը ենթադրում է Ադրբեջանի կազմում Արցախի հայտնվելը, որը չի ենթադրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացնելը, որ ինքնորոշման իրավունքի մակարդակից բանակցային գործընթացն իջեցնում է արդեն ավելի վատ ձեւակերպման՝ էթնիկ փոքրամասնությունների իրավունքների, ազատությունների եւ անվտանգության ապահովման հարցերի»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով Վաշինգտոնում, ԱՄՆ-ի հովանու ներքո տեղի ունեցող հայ-ադրբեջանական բանակցություններին՝ Խաղաղության պայմանագրի կնքման օրակարգով:
Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ` Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցային գործընթացը չի բխում Արցախի շահերից եւ ենթադրում է տարածքային կորուստներ՝ հայկական շահերի ոտնահարմամբ:
Նրա գնահատմամբ` մեխանիզմ, որը հնարավորություն կընձեռի, տարանջատելով Արցախյան հակամարտությունը հայ-ադրբեջանական հարաբերություններից, ստանալ բարենպաստ լուծում, չկա, ավելին, դա անհնար է. «Եթե նայեք այսօրվա կառավարիչների խոսույթը՝ բոլորը փորձում են առաջ տանել թեզը՝ Հայաստանը որեւէ կերպ ներկայացվածություն չունի Արցախում, Հայաստանի հետ հարց չունեք, գնացեք, Ստեփանակերտի հետ խոսեք: Հիմա հրապարակային ասում են՝ ձեռքերը լվանում են Արցախից»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ