ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձավ ալկոհոլային խմիչքի արտադրության ոլորտի ահազանգերին։
Պատգամավորը դիմեց էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանին․ «Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ պետական պատշաճ վերահսկողության բացակայության պայմաններում դեպքեր են տեղի ունենում, երբ ալկոհոլային խմիչք արտադրող կազմակերպության արտադրանքից օգտվելով՝ բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են, ընդհուպ մահացության դեպքեր են տեղի ունենում։ Սա կարեւոր հարց է, պետք է անպայման պատշաճ վերահսկողություն իրականացվի»։
Գառնիկ Դանիելյանն ասաց, որ բազմաթիվ հարցումներ է ուղարկել պետական մարմիններին՝ ճշտելու համար, թե արդյոք ունե՞նք լաբորատորիաներ, որտեղ պարզում են սպիրտի բաղադրությունը։ «Եվ չեմ կարողացել այդ հարցերի պատասխաններն ստանալ, որովհետև շատ դեպքերում պատասխանները գալիս են, եւ կարդալով՝ չես կարողանում հասկանալ՝ մեր պետությունը վերահսկողություն իրականացնո՞ւմ է, այդ լաբորատորիաները կա՞ն, ի՞նչ պատասխան են տալիս։ Շատ դեպքերում այդ սպիրտները խառնում են, եւ դրա պատճառահետևանքային կապը շատ տխուր է լինում»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ