Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սենատորները Հայոց ցեղասպանության մասին կրթությանն աջակցելու օրինագիծ են ներկայացրել

Մայիս 02,2023 13:42

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և սենատոր Մարշա Բլեքբըրնը (Հանրապետական, Թենեսի) ներկայացրեցին երկկուսակցական մի օրինագիծ՝ աջակցելու Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագրերին, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Կոնգրեսի երկու պալատներն էլ 2019թ.-ին վավերացրեցին բանաձևեր, որոնցով «խրախուսվում են Հայոց ցեղասպանության մասին կրթությունն ու հանրային ընկալումը»:

S.1329 օրինագիծը, ունի փոխկապակցված օրինագիծ Ներկայացուցիչների պալատում՝ H.R.2803, որը ներկայացրեց կոնգրեսական Աննա Էշուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա)՝ կոնգրեսականներ Գաս Բիլիրաքիսի (Հանրապետական, Ֆլորիդա), Թեդ Լիուի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեյվիդ Վալադեոյի (Հանրապետական, Կալիֆոռնիա) հետ միասին, 2023թ.-ի ապրիլի 24-ին և ներկայումս ունի 48 համահովանավորներ: Առաջարկվող օրինագիծը Կոնգրեսի գրադարանավարին ուղղորդում է քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության մասին կրթությանն աջակցելու համար:

«Մենք ողջունում ենք այս երկկուսակցական օրինագծերը, որոնք ուղղված են էլ ավելի խթանել Հայոց ցեղասպանության մասին կրթությունը և իրազեկվածությունը»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը 2021թ.-ին, որը նա վերահաստատեց այս տարվա ապրիլին և որը հետևեց 2019թ.-ի Կոնգրեսի բանաձևերին, որոնցով հայտարարվեց, որ «ԱՄՆ-ի քաղաքականությունն է» ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը կրթության միջոցով, ճանապարհ հարթեց հետագա օրինագծի ընդունման համար, որով ուժեղանում է կրթությունը մարդու իրավունքների մասին»:

Նա շարունակեց. «Ցեղասպանության կանխարգելումը մնում է մարդու իրավունքների կրթության առանցքային նպատակներից մեկը՝ ձգտելով պաշտպանել վտանգի տակ գտնվող անհատների և բոլոր ժողովուրդների իրավունքները, ինչը հայերը շատ լավ գիտեն՝ հաշվի առնելով հերթական Հայոց ցեղասպանության նշմարվող ուրվականը»:

Մի քանի նահանգներ վերջին տարիներին ընդունել էին կրթական մանդատներ՝ խրախուսելով մարդու իրավունքների թեմայով կրթական ծրագրերի զարգացումը: Համագումարը և հատկապես իր քույր կազմակերպությունը՝ Հայկական ազգային ինստիտուտը, երկար ժամանակ աջակցել են մանկավարժներին և ուսուցիչներին՝ մշակելով անհրաժեշտ ուսուցողական գործիքներ՝ այդ ջանքերին աջակցելու նպատակով:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031