Հայկական պատվիրակությունը կմեկնի Թուրքիա, այս մասին ԱԺ հերթական նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Ըստ նրա՝ խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել այդ այցին։
Նա դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներին։ «Վաղը չէ մյուս օրը մենք՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական պատվիրակության անդամներով, մեկնում ենք Անկարա, որտեղ բավականին բարդ օրակարգ է մեզ սպասվում։ Եվ այդ պատվիրակության անդամ եք նաեւ դուք։ Դուք հարցնում եք՝ Ռուբեն Ռուբինյանն ինչո՞ւ է գնում, ես էլ ձեզ հարցնում եմ՝ բա դուք ինչո՞ւ չեք գալիս։ Գայիք, ձեր բոլոր մտահոգությունների մասին բարձրաձայնեիք, լիքը խնդիրներ կան, օգնեք, որպեսզի մենք մեր տեսակետը տանենք առաջ։ Եթե առիթ կլինի խոսելու, ասեք՝ ինչո՞ւ վաղը չէ մյուս օրը մեզ հետ Թուրքիա չեք գալիս»,- ասաց Թունյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ