Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան դավաճանական տանդեմով օրինակացրեցին ադրբեջանական մաքսակետը»․ Գեղամ Մանուկյան

Մայիս 02,2023 11:03

ԱԺ հերթական նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ ԱԺ քառօրյայի օրակարգին, որտեղ հրատապ հարցեր ընդգրկված չեն։ «Այնինչ, ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ նոր սահմաններ է անցել, Հակարիի կամրջի վրա Ադրբեջանը դրել է ամբողջական հենակետ։ Եվ բազմաթիվ մեր հայրենակիցներ այս օրերին ցավով, կսկիծով, զայրույթով ականատես էին լինում, թե ինչպես է Հայաստանի իշխանության լռության պայմաններում շարունակվում ադրբեջանական կլանումն ու օկուպացիան։ Գաղտագողին դա այն է, երբ բանակցությունների հանդիպումից հետո մեկ էլ ԱՄՆ Պետդեպարտամենտն ասում է՝ քննարկման կետերից մեկը երկու երկրների էթնիկ փոքրամասնությունների իրավունքի հարցն է։ Գաղտագողին այն է, որ արցախահայությունն Ադրբեջանում էթնիկ փոքրամասնություն է որակվում։ Գաղտնագողին այն է, որ Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան դավաճանական տանդեմով օրինակացրեցին ադրբեջանական մաքսակետը՝ արցախահայերին տանել-բերելով այդ անցակետով»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031