Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս հարցերը չէին տա մեր ընդդիմադիր գործընկերները, եթե բանակցություններն ընթանային Մոսկվայում»․ Վահագն Ալեքսանյան

Մայիս 02,2023 10:55

Ազգային ժողովի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին։

«Այս հարցերը չէին տա մեր ընդդիմադիր գործընկերները, եթե այս բանակցությունները լինեին Մոսկվայում։ Բայց հատկապես ծիծաղելի է, թե ո՞նց է կարելի, երբ ամբողջ աշխարհի ու տեսախցիկների առաջ, մամլո հաղորդագրություններով բանակցում են, դուք ասում եք՝ ստվերային բանակցություններ են ընթանում հայ ժողովրդի թիկունքում։ Եթե ստվերային է, բա իրոք ստվերայինը ո՞րն է, պարոն Մանուկյան։ Կարո՞ղ է 2007 թվականի հայ-թուրքական բանակցություններն են, կարող է։ Հատկապես շատ հետաքրքիր է, որ ասում եք՝ Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի գծով Հայաստանի բանակցողն է եւ, հետեւաբար, եթե մասնակցում է այս բանակցություններին, ուրեմն այստեղ կա նաեւ Թուրքիայի գործոնը, հետեւաբար այս ամենը Հայաստանը շաղկապում է իրար։ Ռուբեն Ռուբինյանը շաբաթվա մեջ հանդիպում է տասնյակ պատվիրակությունների՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանը խորհրդարանական Հանրապետություն է, եւ խորհրդարանական Հանրապետությունում կա ԱԺ փոխնախագահ, ով մասնակցում է այդ բանակցություններին։ «Այստեղ խնդիրը ո՞րն է»,- հարցադրում արեց Ալեքսանյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031