Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանության Ջերմուկի բաժնի օպեր աշխատակիցների մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի բնակիչներից մեկը՝ Գ․ Խ․-ն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է տեսագրություններ, որտեղ Գ․Խ-ն եւ Ս․Խ-ն սեռական բնույթի հայհոյանքներ ու անպարկեշտ հայտարարություններ են հնչեցրել՝ հասարակության և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով բացահայտ արհամարհական վերաբերմունք։
Միաժամանակ, նրանք հայտարարել են, որ Ջերմուկի համայնքի ղեկավարի ու եւս 20 հոգու կողմից Ս․ Խ-ն ենթարկվել է ծեծի։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Aravot.am-ը պատրաստ է ներկայացնելու նաեւ Ջերմուկի համայնքի ղեկավարի տեսակետը։