«Ա1+». Արցախում` Ասկերանի շրջանում, ՌԴ խաղաղապահ զորակազմը գրանցել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: ՌԴ ՊՆ ամենօրյա ամփոփագրից տեղեկանում ենք, որ տուժածներ չկան:
«ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ, հետաքննություն է իրականացնում փաստի առնչությամբ»,- նշված է ամփոփագրի մեջ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: