Շուշիի շրջանի Մեծ-շեն գյուղը լիակատար շրջափակման մեջ է։ Սակայն այս իրավիճակը խոչընդոտ չհանդիսացավ «Ծիլ» տիկնիկային ստուդիայի հիմնադիր, տիկնիկավար-դերասան Արմեն Գաբրիելյանի համար, որ «Բարեկենդանը» ինտերակտիվ ներկայացումը առցանց տարբերակով հասցնի Մեծ-շեն գյուղ և ժպիտ պարգևել այնտեղ բնակվող փոքրիկներին։
– «Բարեկենդանը» ինտերակտիվ ներկայացումը բոլոր հնարավոր միջոցներով շրջում է Արցախով` ունենալով հստակ նպատակ։ Ներկայացումը հետաքրքիր բովանդակություն է ստացել նաև Արցախի բարբառի և դրամատուրգիական մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ։ Բեմականացումը արձակագիր, թատրոնի և կինոյի դրամատուրգ Վովա Արզումանյանինն է,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Գաբրիելյանը` հավելելով, որ առաջիկայում Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում սպասվում է մեծ առաջնախաղ։