Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում տևելու են մի քանի օր, «Ազատության» հետ զրույցում հաստատել է ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։
Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ընթացող հանդիպմանը նախատեսված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։