«Sputnik Արմենիա». Այսօր Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջրականի տարածքում ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով Ադրբեջանի ականազերծման գործակալությանը (ANAMA): Մի քանի օր առաջ էլ Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևելյան շրջանում էին 3 ադրբեջանցի զինծառայողներ պայթել։