44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, «Հայելի» ակումբում դիմեց Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներին․ «Սիրելի երկրորդ եւ երրորդ նախագահներ։ Զգուշացեք։ Եթե շարունակեք ձեր այս գործելաոճը, նույն կերպ շարունակեք ձեր ջայլամային քաղաքականությունը, կամ այն քաղաքականությունը, որ կամ կգանք մենք, կամ կմնա Նիկոլը, իմացեք, որ սրանք առաջինը ձեզ են արտահանձնելու ադրբեջանական կողմին։ Ես դրանում վստահ եմ ավելի քան։ Սա վերջին արարն է։ Որ փաստաթուղթը ստորագրեն Վաշինգտոնում, հետո Ալիեւն ասելու է՝ արտահանձնեք բոլոր նրանց, ովքեր Արցախի հարցում դեմքեր են եղել, կամ կապ ունեն Արցախում մեր հաղթանակների հետ։ Հետեւաբար, առաջինը ձեզ են արտահանձնելու։ Մտածեք, թե ինչ է ձեզ սպասվում, եթե շարունակեք ձեր անհասկանալի պահվածքը եւ քաղաքականությունը»,-ասաց տիկին Մելիքյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ