Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ՄԱԿ-ում կողմ է քվեարկել հակառուսական բանաձևին

Մայիս 01,2023 19:00

ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեան բանաձև է ընդունել, որում դատապարտվում է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի և Վրաստանի դեմ: Հայաստանը չի աջակցել բանաձևի խնդրահարույց պարբերությանը: Իսկ «Cooperation between the United Nations and the Council of Europe» բանաձևին կողմ է քվեարկել։ Բանաձևին կողմ են քվեարկել Հայաստանը, ինչպես նաև Ռուսաստանի դաշնակից մի շարք երկրներ:

Բանաձևը կոչ է անում փոխհատուցել ռուսական ագրեսիայի հետևանքով հասցված վնասը և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր մեղավոր են միջազգային իրավունքի նորմերի խախտման մեջ:

Բացի Հայաստանից՝ փաստաթղթին կողմ են քվեարկել նաև այնպիսի երկրներ, որոնց Ռուսաստանը համարում է բարեկամական՝ Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Բրազիլիան, Թուրքիան:

Իրանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը ձեռնպահ են մնացել:

Դեմ քվեարկել են Ռուսաստանը, Բելառուսը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Նիկարագուան, Սիրիան:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Կոպիտ սխալ եք թույլ տվել, որը հարիր չէ Առավոտին: Իրանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը ձեռնպահ են քվեարկել:

  2. Նարեկ says:

    Ձեզ նույնպես շնորհակալություն օպերատիվ արձագանքի համար: Ի դեպ, ձեր նյութերը հաճույքով եմ կարդում, հարգելի Էմմա Գաբրիելյան: 🙂

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031