Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Մելիքյան․ «Մենք գործ ունենք այնպիսի երեւույթի հետ, որի դեմ պետք է պայքարել հնարավոր բոլոր միջոցներով»

Մայիս 01,2023 18:30

44-օրյա պատերազմում անմահացած Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը,  «Հայելի» ակումբում հայտարարեց, որ անհրաժեշտ է բոլորով միանալ ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է իշխանության դեմ։ Նա հիշեցրեց, որ այն, ինչ կատարվել է հայրենիքի համար նահատակված, այդ թվում նաեւ  ողջակիզված 15 զինվորների ծնողների հետ, բումերանգի էֆեկտով կատարվելու է նաեւ դրա մեղավորների հետ։ Տիկին Մելիքյանը համոզված է, որ Հայաստանում իշխանությունը բռնազավթված է եւ այդ բռնազավթողները իրենց սեւ գործն իրականացնում են Քրիստոնեությանը հակասող ինչ-որ ծեսերով։

Մասնավորապես, երբ COVID-ի պատճառով արգելեցին այցելությունը Ծիծեռնակաբերդ, ինչ-որ կոդով ծես իրականացրին ու հազարավոր ապրող հայ մարդկանց անունները գրեցին Ցեղասպանության հուշահամալիրի՝ տապանաքարի վերածված  քարե պատերին։ «Այսօր մենք դրա դեմ պետք է պայքարենք խաչով, եկեղեցիով։

Եվ պատահական չէ, որ եկեղեցին ակնհայտ արտահայտում է իր դիրքորոշումը սրանց վերաբերյալ։ Այո, մենք պետք է մեր եկեղեցով շրջապատված ու մեր Վեհափառ հոր, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի, սրբազան Բագրատ Գալստանյանի, մեր մյուս հոգեւոր այրերի առաջնորդությամբ պայքարենք։

Սրանք, որ հիմա ուզում են վերացնել մատաղի քրիստոնեական ծիսակարգը, իրականում իրենք մատաղ արեցին այն 15 լուսավոր տղաներին։ Ես այսօր մասնակցեցի Գեւորգ Գեւորգյանի նախաձեռնությանը։ Նա կազմակերպում է յոթնօրյա ուխտագնացություն յոթ եկեղեցի։ Այսօր գնացինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, մեղքերի համար ապաշխարություն խնդրեցինք եւ ստացանք եկեղեցու օրհնությունը։

Վաղը 11։00-ին լինելու ենք Սուրբ Սարգիս եկեղեցում։ Ժողովուրդ, հավանաբար այս իշխանությունն էլ Աստծուց է, բայց որպես պատիժ մեր մեղքերի։ Անհրաժեշտ է միանալ այս ուխտագնացությանը, խոստովանել մեղքերը։ Միայն հավատքով ու եկեղեցով հնարավոր է սրանց հեռացնել»,-ասաց տիկին Նաիրան եւ վստահեցրեց, որ իրենց քաղաքացիական նախաձեռնությունները եւ ակցիաները մշտապես շարունակվելու են։ «Մենք գործ ունենք այնպիսի երեւույթի հետ, որի դեմ պետք է պայքարել հնարավոր բոլոր միջոցներով»,-ասաց Զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031