Կապանում այսօր՝ մայիսի 1-ին բացվեց «Արաքս» ազատ գոտու ներդրումային համաժողովը եւ «Արաս» ապրանքների ցուցահանդեսը։ «Արաքս» ազատ առեւտրի գոտին Իրանի արդյունաբերական գոտիներից մեկն է։ Պաստառներից մեկում, որտեղ ներկայացված են տարածաշրջանի երկրները, Թուրքիայի անվանումը թարգմանված է «հնդկահավ»։
Aravot.am-ի հարցմանը՝ իրանական կողմը պարզաբանեց, որ թարգմանությունը արվել է «Գուգլ» համակարգի միջոցով, տպագրվել է Իրանում ու միայն այստեղ հայ գործընկերները տեղեկացրին վրիպակի մասին։ Ըստ նրանց՝ պարսկերենով Թուրքիա պետության անվանումը ճիշտ է գրված, խնդիրը միայն հայերեն թարգմանության մեջ է։ «Արաս» տնտեսական շուկայի պատասխանատուները հայցելով բոլորի ներողությունը՝ խոստացան վրիպակն ուղղել եւ պաստառից հանել «հնդկահավ» բառը :
Իսկ ներդրումային համաժողովի մանրամասներն ու քննարկված հարցերը կներկայացնենք առաջիկայում։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ