Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ԵՊԲՀ անվտանգության աշխատակից Ս. Ա.-ն եւ հայտնել, որ համալսարանի պատերին թմրանյութ ձեռք բերելու համար Թելեգրամի օգտատիրոջ մասին գրառումներ են արված:
Մեկնել է ՔՀԲ օպեր լիազոր Մարուքյանը, սակայն Ս.Ա.-ն հրաժարվել է հաղորդում տալուց: Նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին: