ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանի ֆեյսբուքյան գրառումը
Եթե խոսենք թվերով՝
ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն՝ գործազրկության մակարդակը հանրապետությունում 2022 թ․ 4-րդ եռամսյակում կազմել է 12.7 %, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2․0 տոկոսային կետով։ Միաժամանակ, գործազրկության մակարդակի նախնական ցուցանիշը 2022 թ․ կազմել է 13․0 %, որը 2021 թ․ համեմատ նվազել է 2․5 տոկոսային կետով։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից փոփոխում ենք 122-ը՝ նպատակ ունենալով կարգավորել աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները, լուծել իրավակիրառ պրակտիկայից բխող խնդիրները։
Նախորդ տարվա ընթացքում նախարարության Միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ աշխատանքի է ընդունվել 10,362 քաղաքացի։ Աշխատանքի տեղավորված անձանցից 8,685-ը եղել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիներ։
Կարդացեք նաև
Շնորհավոր աշխատանքի ու աշխատավորի օրը։