Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում նախընտրական քարոզարշաւը լարուած է ընթանում, զինուած յարձակումներ են տեղի ունենում կուսակցութիւնների շէնքերի վրայ

Մայիս 01,2023 16:16

«Հայրենիք». Հինգշաբթի օրը սկսուել է Թուրքիոյ նախագահի եւ խորհրդարանի նոր կազմի ընտրութեան քուէարկութիւնն արտասահմանում: Կեդրոնական ընտրական յանձնաժողովի աւելի վաղ ընդունած որոշման համաձայն` 75 երկիրներում բացուել են 156 ընտրատեղամասեր: Դրանք գտնւում են թուրքական դիւանագիտական ներկայացուցչութիւններում: Հանրապետութեան սահմանակէտերում, ցամաքային անցակէտերում, օդանաւակայաններում եւ ծովային նաւահանգիստներում ստեղծուել է արտասահման մեկնողների կամարտայայտման 4,6 հազար կէտ: Թուրքիոյ սահմաններից դուրս կարող են քուէարկել աւելի քան 3,6 միլիոն քաղաքացիներ: Քուէարկութիւնն արտասահմանում եւ սահմանակէտերում կ’աւարտուի Մայիս 9-ին, ինչից յետոյ բոլոր ընտրաթերթիկները կը հաշւուեն եւ կ’ուղարկուեն կեդրոն: Ընտրատեղամասերը բաց են լինելու շուրջօրեայ` ինչպէս մեկնողների, այնպէս էլ հանրապետութեան սահմաններից դուրս գտնուող քաղաքացիների համար: Արտասահմանում ներկայ ընտրութիւններում առաջին անգամ կը կարողանան քուէարկել աւելի քան 277 հազար թուրքեր:

Քուէարկողներին կը տրուի երկու ընտրաթերթիկ` նախագահի թեկնածուների եւ կուսակցութիւնների ցուցակի: Կուսակցական ընտրաթերթիկը մէկ մեթրից աւելի երկարութիւն ունի, ինչը պայմանաւորուած է նրանով, որ ընտրութիւններին մասնակցում է 26 կուսակցութիւն, իսկ ընտրաթերթիկում կուսակցութեան անուանումն է, նրա խոշոր նշանակը եւ տրուելիք ձայնի տեղը: Տեղամասում գրանցուելուց յետոյ ընտրողին կը տրուեն կնիքներ` «այո» բառով, որոնք նա պէտք է դնի ընտրաթերթիկի համապատասխան տեղում: Ձայնը չի հաշւուի, եթէ քուէարկողը չնշի ոչ մի թեկնածուի, կնիքը դնի տարբեր դաշինքների մէջ մտնող կուսակցութեան դիմաց կամ ինչ-որ ձեւով փճացնի քուէաթերթիկը:

Թուրքիայում նախընտրական քարոզարշաւը լարուած է ընթանում, երկրի շրջաններում տեղի են ունենում զինուած յարձակումներ կուսակցութիւնների շէնքերի վրայ: Իշխող «Արդարութիւն եւ բարգաւաճում» կուսակցութիւնը գրասենեակներից մէկն աւելի վաղ յարձակման էր ենթարկուել Պոլսում։ Երկու յանցագործները Պահչելիեւլեր շրջանում անցել են կուսակցութեան շէնքի կողքով եւ հինգ անգամ օդ կրակել: Կուսակցութեան գրասենեակի վերին յարկում յայտնաբերուել են չորս փամփուշտի հետքեր: Նմանատիպ յարձակում է տեղի ունեցել նաեւ «Լաւ» կուսակցութեան (İyi parti) դէմ, որի առաջնորդ Մերալ Աքշեները դրանում մեղադրել է իշխանութիւններին: Աքշեները յայտարարել է, որ Էրտողանը ընդդիմութեան միաւորման շնորհիւ Էրտողանը յոյսեր չունի ընտրուելու: Նա շեշտել է, որ Մայիսի 14-ի երեկոյեան Էրտողանին թոշակի են ուղարկելու ընտրութիւնների արդիւնքներով:

Իսկ «Լաւ» կուսակցութեան փոխնախագահ Ահմետ Քամիլ Էրոզանը յայտարարել է, որ Թուրքիան պարտաւոր չէ պահպանել Ռուսաստանի դէմ արեւմտեան երկրների սահմանած պատժամիջոցները, որոնց որոշումների կայացման մեքանիզմներին ինքը չի մասնակցում: «Թուրքիան Արեւմուտքի մի մասն է, սակայն սեփական սկզբունքներից ելնելով` մեր երկիրը պարտաւոր չէ ենթարկուել միջազգային կազմակերպութիւնների որոշումներին, որոնց կայացման մեքանիզմներին նա չի մասնակցում»,-ասել է Էրոզանը եւ նշել, որ Եւրոմիութեան երկրները պատժամիջոցնէր սահմանելու մասին որոշումներն ընդունել են առանց Թուրքիոյ ներկայացուցիչների: Նրա խօսքով` Թուրքիոյ եւ Ռուսաստանի համատեղ նախագծերի ապագան կախուած է ոչ թէ ուրիշների սպասումներից, այլ ազգային որոշումներից եւ երկու երկրների միջեւ նոր բանակցութիւններից, որոնք կարող են անհրաժեշտ լինել դրանց իրականացման համար: Նա ընդգծել է, որ Թուրքիան Եւրոմիութեան անդամ չէ եւ կապուած չէ պատժամիջոցային որոշումների ընդունման նրանց մեքանիզմի հետ: Նա յաւելել է, որ Թուրքիան ստիպուած կը լինի հետեւել եւրոմիութեան պատժամիջոցներին, եթէ ապագայում երբեւէ միանայ միութեանը, սակայն ներկայումս երկիրն այլ կերպ կը գործի:

***

Ատրպէյճանը եւ թրքական «Պայրաքտար» ընկերութիւնը ստորագրել են անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրութեան մտադրութեան արձանագրութիւն: Փաստաթուղթը ստորագրել են գլխաւոր տնօրէն Հալուք Պայրաքտարը եւ Ադրբեջանի պաշտպանութեան փոխնախարար Աքիլ Ղուրպանովը:

Թրքական արտադրութեան գերձայնային ինքնաթիռը կատարել է իր առաջին թռիչքը: Գերձայնային ռէակտիւ ինքնաթիռը մշակել է թրքական Havacılık ve Uzay Sanayii (TUSAŞ) ընկերութիւնը:

Պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարը տեղեկացրել է․ որ Թուրքիոյ բանակը տեղական արտադրութեան «Ալթայ» մարտական կրասայլերը կը ստանան այս օրերուն: Հրասայլի արտադրութիւնը նախատեսւում էր սկսել 2020-ին, բայց Գերմանիան արգելք հանդիսացած էր եւ այդ պատճառաւ ուշացում արձանագրուած էր։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031