«Մեզ նկարեցին, անձնագրերը ստուգեցին, ասացին գնալ ու էլ չվերադառնալ»,- Infoteka 24-ի փոխանցմամբ՝ պատմել է Արցախի Հանրապետության Հին Շեն գյուղի բնակիչ Գեղամ Հարությունյանը, որը նախօրեին ստիպված է եղել անցնել Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղադրված անցակետով:
Ադրբեջանցիները ստուգել են բեռնախցիկը։ Գեղամ Հարությունյանի խոսքով՝ 2 հոգի են ստուգել, ռուսերեն են խոսել, բայց տեղում նրանք շատ են եղել։
«Մտածում էին՝ սահմանը հատելու կնիք դնե՞լ անձնագրում, թե՞ ոչ։ Ես էլ ասացի՝ որպես ի՞նչ եք դնելու։ Արդյունքում չդրեցին»,- նշել է Գեղամ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ կրկնակի շրջափակման մեջ հայտնված Շուշիի շրջանի 4 բնակիչ, որոնք մնացել էին Գորիսում, խաղաղապահների աջակցությամբ տուն վերադառնալիս անակնկալ կանգնեցվել են ադրբեջանցի ծառայողների կողմից։