Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները բանակցություններ կանցկացնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ: Այս մասին ասվում է պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախ Բլինքենն առանձին հանդիպումներ կանցկացնի Արարատ Միրզոյանի հետ (երևանյան ժամանակով` 16:30-ին), հետո Ջեյհուն Բայրամովի հետ (17:00), այնուհետև 17:45-ին տեղի կունենա եռակողմ հանդիպում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ