«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Պատմականորեն հայ ժողովուրդը կրթությունը և աշխատանքը համարում է մարդու, ընտանիքի կայացման հարցում կարևորագույն գործոններից և անում է առավելագույնը ունենալու լավ կրթություն, լավ աշխատանք։
Թեև այսօր, պետությունը հեռու է որակյալ կրթություն և աշխատանք ապահովելու գործում ցանկալի արդյունք ներդնելուց, սակայն մեզանից յուրաքանչյուրը իր անհատական ջանքի շնորհիվ փորձում է ապահովել իր և իր ընտանիքի բարեկեցությունը։
Միևնույն ժամանակ, մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները, մեզ այլ ճանապարհ չեն տալիս, քան ունենալ հզոր պետություն, որտեղ յուրաքանչյուրի անհատական պատասխնատվությունը հանուն հայրենիքի պետք է ապահովել նաև անդադար աշխատելով։
Կարդացեք նաև
Աշխատանք, որը կստեղծի արդյունք ոչ միայն անհատի ու ընտանիքի, այլ նաև, և առաջին հերթին պետության համար։
Հզոր պետություն ստեղծելու գործում մեր հավաքական պատասխանատվությունն ու աշխատանքը, վստահ եմ, տալու է իր արդյունքը, և մենք միասնաբար ունենալու ենք արժանապատիվ պետություն, որտեղ ապրում և արարում են արժանապատիվ քաղաքացիներ։