Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դասընթացների նկատմամբ այս տարի հետաքրքրությունն այնքան մեծ չէ, որքան նախորդ անգամ. ՊԵԿ փոխնախագահ

Մայիս 01,2023 14:04

Նախորդ տարի Երևանի մաքսատուն–վարչությունում կազմակերպված մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների արդյունքում աշխատանքի է անցել շուրջ 140 հոգի, որոնց մեջ նաև մաքսային ծառայողներ եղել, սակայն դասընթացների մասնակիցների շուրջ 60 տոկոսը ոլորտի հետ կապ չունեցող անձինք են եղել: Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:

«Նախորդ տարի դասընթացների նկատմամբ անսպասելի մեծ հետաքրքրություն ունեինք, այսպես՝ մոտ 130 տեղի համար դիմել էր շուրջ 2000 դիմորդ, ոմանք պրոցեսների գործընթացում դուրս մնացին, դասընթացը ավարտեց 160 հոգի և 140-ն անցան աշխատանքի: Ներկայումս, թեպետ մենք դասընթացը կազմակերպել ենք ողջ հանրապետությունով և բոլոր մաքսատներում, սակայն հետաքրքրությունն այնքան մեծ չէ, որքան նախորդ անգամ: Այս պահի դրությամբ դիմորդները շուրջ 450 հոգի են, իհարկե ակնկալում ենք, որ ժամկետի ավարտին այս թիվը կմեծանա»,-տեղեկացրեց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Նրա խոսքով, արդեն դասընթացների 2-րդ փուլին ներգրավված են մաքսային բոլոր վարչությունները: Պարապմունքներին կարող են մասնակցել ինչպես գործող մաքսային աշխատողները, այնպես էլ Հայաստանի 18-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, աշխատանքի փորձը պարտադիր չէ։ Ընդունվելու համար անհրաժեշտ օտար լեզուների իմացությունը կարելի կլինի ստուգել թեստի օգնությամբ ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնում, եթե չկան գիտելիքների մակարդակը հաստատող փաստաթղթեր։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 5-ն է։ Դասընթացներն ավարտած լավագույն մասնակիցները կստանան վկայական և մաքսային ծառայությունում պաշտոնի առաջարկ։ Վկայականը կգործի երեք տարի, վկայականն ունեցողները կարող են պաշտոն հավակնել այդ ժամանակաընթացքում, եթե այս փուլում նրանց աշխատանքի չընդունեն։

«Երկրորդ փուլում մաքսային բոլոր վարչություններում համալրման կամ վերափոխման կարիք ունենք 800 թափուր տեղի համար, դրանցից որոշները՝ գործող մաքսավորները կպահպանեն իրենց հաստիքները, իսկ որոշներն էլ՝ նախորդ տարվա նման կհամալրվեն նորերով։ Դասընթացները կտևեն 2,5 ամիս, չորս շաբաթ էլ կլինեն գործնական պարապմունքները»,- ավելացրել է ՊԵԿ նախագահի տեղակալը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031