Այսօր Աշխատանքի օրն է՝ ևս մեկ հիշեցում բոլորիս, որ ցանկացած իրավիճակում ցանկացած խնդրի՝ ազգային, պետական թե անձնական, լուծման բանալին ազնիվ, նվիրված և նպատակասլաց աշխատանքն է, պատասխանատվությունն ու կարգապահությունը, հարգանքն աշխատանքի ու աշխատող մարդու նկատմամբ:
Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը հավատա իր ուժերին ու կարողություններին, հնարավորություն ունենա հետևողական աշխատանքով կերտել իր հաջողության պատմությունը, որը նաև երկրի հաջողության պատմությունն է:
ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ