Աստանայում ավարտվել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտը ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկած ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի եւ Չինաստանը ներկայացնող Դին Լիժենի միջեւ։
Մրցամարտի 14 տուրից բաղկացած հիմնական հատվածը ավարտվել էր ոչ-ոքի եւ մրցակիցները կանոնադրության համաձայն` պայքարը շարունակել են թայ-բրեյքում։ Այստեղ նույնպես առաջին երեք պարտիաներում համեմատաբար կարճ պայքարից հետո խաղաղ արդյունք է գրանցվել։ Եվ միայն չորրորդ պարտիայում Նեպոմնյաշչին 69-րդ քայլում ընդունել է իր պարտությունը, ինչը նշանակում է, որ աշխարհի հերթական չեմպիոն հռչակվել է Դին Լիժենը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ