Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
«Այսօր ես խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ փոխանցելու իմ աջակցությունը Հայաստանի հետ խաղաղության ապահովմանն ուղղված շարունակական ջանքերին և մեր պատրաստակամությունը՝ աջակցելու։ Ես կրկնեցի ԱՄՆ դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց բաց տեղաշարժ և առևտուր»,- գրել է Բլինքենը Twitter-ում:
Ըստ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության՝ զրույցի ընթացքում Ալիևն ասել է, որ սատարում է խաղաղության օրակարգը, և հենց Բաքուն է հանդես եկել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ, ինչի համար Հայաստանին առաջարկել է իր հինգ սկզբունքները՝ «հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա»
Նա ասել է, որ «Լաչին» անցակետի տեղադրումը հայ-ադրբեջանական սահմանին «ապահովել է Ադրբեջանի ինքնիշխան իրավունքի շրջանակում և համաձայն միջազգային բոլոր նորմերի»: Ալիևի խոսքով՝ դրա նպատակը «ոչ թե տեղաշարժը սահմանափակելն է, այլ ընդհակառակը, հսկողության ապահովումը» և «այդ կետով արդեն տեղաշարժ իրականացվում է»:
Կարդացեք նաև
Ալիևը նաև ասել է, որ «Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի ծագումով հայ բնակչության իրավունքները կապահովվեն համաձայն Ադրբեջանի սահմանադրության և միջազգային պայմանագրերի, որոնց Բաքուն միացած է»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Today I spoke with Azerbaijani President Aliyev to convey my support for continued efforts aimed at securing peace with Armenia and our willingness to facilitate. I reiterated the U.S. position that there should be open movement of people and commerce on the Lachin corridor.
— Secretary Antony Blinken (@SecBlinken) April 30, 2023