Արսեն Շախունցն ամենապահանջված արտիստներից է, նա միայն YouTube-ում ավելի քան 498.000 հետեւորդ ունի, իսկ դիտումներն 303 միլիոնից ավելի են։ Մասնավորապես 2019-ին թողարկված նրա «Девочка, стоп!» երգը արդեն ավելի քանի 147 միլիոն դիտում ունի YouTube-ում:
Արսեն Շախունցի երաժշտական կարիերայի անբաժան մասն են կազմում ճանաչված արտիստների հետ զուգերգերը, որոնք եւս կարճ ժամանակ անց հիթային են դառնում: Դրանից մեկը Սոսո Պավլիաշվիլիի հետ «Загуляли пацаны» կատարումն է, որը շատ ջերմ ընդունվեց նրանց երկրպագուների ու ընդհանրապես երաժշտասերների կողմից։ Ռուսական լրատվամիջոցները այս զուգերգն անվանել էին ամռան գլխավոր հիթ։ Երգի գաղափարը Սոսո Պավլիաշվիլիինն էր, իսկ տեսահոլովակը նկարահանվել է Արսեն Շախունցի եւ նրա տիկնոջ՝ Իրինայի ջանքերով։ Հարցազրույցներից մեկում Սոսո Պավլիաշվիլին նշել է, որ տեսահոլովակը Արսենի նվերն է իրեն։
Կարդացեք նաև
Մյուս ստացված համագործակցությունը Արկադի Դումիկյանի հետ է կայացել։ Նրանց «Давай, веселей» երգը վերջին շրջանի ամենաշատ դիտված եւ միջոցառումների ժամանակ ամենապահանջված կատարումներից է։ Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Արսեն Շախունցն է։ Երկու հայ երգիչների կատարումը սիրվել է ամենատարբեր ազգերի ներկայացուցիչների կողմից: Ի դեպ, այդ կատարումը ամենաշատն է շրջանառվում սոցցանցերում՝ օգտատերերի էջերում:
Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ