«MAN» մակնիշի նոր, 12 մետրանոց ավտոբուսների հերթական խմբաքանակը կսպասարկի Երևանի համար 3 ավտոբուսային երթուղին՝ առանց ուղեգծի փոփոխության: Նոր Նորքի 9-րդ զանգվածից անցնելով Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններով` այն կհասնի Հարավարևմտյան թաղամաս:
«Ժոնգ Թոնգ» մակնիշի նոր ավոտբուսներն էլ կսպասարկեն 48 համարի նոր ուղեգիծը: Վերջնականգառներն են՝ էրեբունու Տիտոգրադյան-Խաղաղ Դոնի փողոցների հատվածն ու Հարավ-Արևմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ