Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահից:
«FlyONE Armenia ընկերությունն արդեն ապահովել է Քիշնևում վայրէջք կատարած Փարիզ-Երևան չվերթի ուղևորների վերադարձը Երևան։ Ավիաընկերությունն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ուղևորների ճամփորդական ծրագրերը փոփոխություններ չունենան։ Ավիաընկերությունը իրավիճակի փոփոխության վերաբերյալ հավելյալ կտեղեկացնի ուղևորներին ու հանրությանը»,-ասաց Արամ Անանյանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ամեն գնով խուսափեք flyone ով ճանապարհորդելուց։ Սա մի սարսափելի անպատասխանատու ավիափոխադրողի է որի ամեն երրորդ թռիչքը չեղարկվում է