«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը դատապարտում է իշխանության կողմից 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետապնդումներ իրականացնելու վարքագիծը:
Ռազմական հաջողություններ գրանցած, զինվորական միջավայրում հարգանք վայելող, 44 օրյա պատերազմին իր կորպուսը կազմ պատրաստ պահած և Տավուշի սահմաններն անառիկ պահած գեներալին առնչվող քրեական վարույթը կարող էր իրականացվել նաև առանց նրան մեկուսացնելու:
Պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում հաջողություն գրանցած գեներալին նման կերպ վերաբերվելը խարխլում է պետականության հիմքերը, քանի որ պետական մակարդակով անտեսվում է մարդու սխրանքը, կենսագրությունը, նվիրումը և այլ արժանիքները:
«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը՝
Կարդացեք նաև
- գտնում է, որ գեներալի մեկուսացումն ուղիղ կապ ունի իշխանության և ադրբեջանա-թուրքական ներկայացուցիչների բեմադրված բանակցությունների արդյունքներով Հայաստանի անունից ապագա զիջումների հետ.
- պահանջում է իշխանությունից դադարեցնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քաղաքական հետապնդումները.
- հրավիրում է միջազգային կառույցների ուշադրությունը Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քաղաքական հետապնդումների վրա:
«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմին
Փառք ու պատիվ պատերազմի մասնակից բոլոր հայ զինվորներին ու սպաներին, այդ թվում Գրիգորի Խաչատուրովին։ Ամոթ ու անարգանք այն սողուն կամակատարներին, ովքեր թուրքահպատակ իշխանավորների հրահանգով հալածում ու շինծու գործեր են հորինում պատերազմի արժանավորների վրա։ Պատմության մեջ միշտ անուններ են գրվում ու հիշվում – հերոսների և նրանց հալածող ողորմելի տականքների։