Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան․ «Մեր տոնացույցում քաղաքացին շատ ավելի երանելի տոներ ուներ նշելու»

Ապրիլ 29,2023 22:43

Ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը որպես սպանված քաղաքացու օր նշելու ակցիայի մասնակից, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը ԱԺ մուտքի առջեւ լրագրողների հետ զրույցում ասաց․ «Այս օրը մեր տոնացույցում հայտնվել է ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո։ Աշխարհի ուրիշ ոչ մի երկրում նման ցնդաբանություն գոյություն չունի, որովհետեւ աշխարհում բոլոր երկրների գլխավոր տոնը պետության ազգային տոնն է։ Դա կլինի Անկախության օր, Սահմանադրության օր եւ այլն։ Բայց հիմնականում նշվում է Անկախության օրը։ Մեր տոնացույցում մեր ժողովուրդը, քաղաքացիները շատ ավելի երանելի տոներ ունեին նշելու։ Օրինակ՝ մայիսի 8-ը, որը Շուշիի ազատագրման, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն էր։ Դա Եռատոն էր մեր համար։ Իրական ուրախությունը, հրճվանքը, որ քաղաքացիներն ապրում էին, այդ օրն էր։ Մայիսի 28-ն էր՝ Առաջին Հանրապետության օրը, Անկախության օրն էր։ Եվ ինչ եղավ։ Մեր բոլոր տոները սրանք վշտի վերածեցին։ Հիմա ի՞նչ զգացողություն մենք ունենք մայիսի 8-ին, մայիսի 9-ին, սեպտեմբերի 21-ին։ Բերել մեր տոնացույց են մտցրել ցնդաբանություններ, որոնք արդեն իրենց էլ հոգեհարազատ չեն։ Այդ այսպես կոչված տոնը մի անգամ այստեղ գորգեր լվանալով եւ խորոված ուտելով, եղել է 2019 թվականին։ Ու վերջ։ Նույնիսկ դա իրենց հոգուն հարազատ տոն չի իր խորհրդով։

Այս տոնը շարժական է։ Հարցնում եք՝ ինչի՞ համար է շարժական արված։ Որովհետեւ, եթե հիշում եք, մի տարի այդ օրը եկավ, համընկավ ապրիլի 24-ի հետ։ Ու ինքը իր սուտ հրաժարականը էլի այդ քաղաքացու օրն է տվել, որ մի տարի եկել, համընկել էր։ Հիշո՞ւմ եք 2021 թվականի սուտ հրաժարականը։ Նիկել Փաշինյանը պատմական դեմք է։ Մարդկության պատմության մեջ միակ պաշտոնյան է, որը հրաժարական տալուց հետո մնացել է իր նույն պաշտոնում։ Բոլորը հրաժարական տալուց հետո գնացել են այլ աշխատանքի, գնացել են տուն։ Իսկ ինքը միակն է։ Ու դա էլ եղել է այսպես ասած, քաղաքացու օրվա շրջանակներում։

Իսկ ինչ-որ իրենք բերել են մեր քաղաքացիների գլխին, դա այն սեւ խորհուրդն է, որի համար մենք այստեղ հավաքվել ենք՝ սկսած իրենց մեղքով առանձին քաղաքացիների ողբերգական մահվան հանգամանքներից, մինչեւ COVID-ով ցեղասպանություն, մինչեւ պատերազմներով զոհեր, որոնց անունները տալ չեն ուզում, որ մարդիկ հիշեն ու հիշատակեն։

Այսպիսի տոն գոյություն չունի։ Եվ ես կարծում եմ ու հուսով եմ՝ ոչ հետու ապագայում կլինի արժանապատվության հեղափոխություն եւ վերջ կդրվի այս ադրբեջանա-թուրքական հեղափոխության  հետեւանքներին, այս օրը մեկ օր շուտ կվռնդվի մեր տոնացույցից։ Մեր տոնացույց կվերադառնան իրական մեր ժողովրդական, ազգային եւ եկեղեցական տոները։

Ես կարծում եմ, որ հիմա Հայաստանի տարածքում հպարտության զգացում ունեն միայն ադրբեջանցի զինվորականները, որոնք վաղուց Հայաստանի տարբեր հատվածներում են։ Այ, նրանք շատ մեծ հպարտություն ունեն, ենթադրենք, Գեղարքունիքի մարզում, երբ նայում են Սեւանա լճին, որն իրենց հենակետից այժմ գտնվում է մի քանի կիլոմետրի վրա, երբ Ջերմուկի սարից նայում են մեր քաղաքին ու մեծ հպարտություն են զգում, որ վերահսկողություն ունեն մեր քաղաքի նկատմամբ, Սեւ լճի շրջանում գտնվող ադրբեջանցիները շատ մեծ հպարտությամբ նայում են միջպետական ճանապարհին, Սիսիան, Գորիս քաղաքներին, Կապանի օդանավակայանի բարձունքում գտնվող  ադրբեջանցիները՝ իրենց դրոշի տակ նստած։ Դրանցից բացի, չեմ կարծում, թե Հայաստանի տարածքում  մեկ ուրիշը հպարտության զգացում ունենա»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930