Ինչպես Տավուշի մարզի ողջ տարածքում, այնպես էլ Իջևանում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը: Վերջինիս մասնակցում են պետական և մասնավոր կառույցներ, ձեռնարկություններ և բնակիչներ: Իջևանի համայնքապետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ բնակիչների մասնակցությունն ակտիվ է, իսկ մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ բոլոր միջոցները տրամադրում է համայնքապետարանը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ