Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզ։ Ֆեյսբուքի իր էջում նա նշել, որ չնախատեսված կանգառ է արել Ջուջևանում, որտեղ բնակիչները մասնակցում էին շաբաթօրյակին։
«Ժողովուրդ, էս այգին ընդհանուր չբարեկարգե՞նք»,- այգում աշխատող տեղացիներին դիմեց Փաշինյանը։
Դրական պատասխանից հետո Փաշինյանը վստահեցրեց․ «Էս էլ առիթ կլինի, էրեխեքի կարուսելներ, բան, պիտի փոխենք»։
Կարդացեք նաև
Այգու բարեկարգման համար նախագիծ է հարկավոր։ Համայնքի ղեկավարությունը հայտնեց․ «Նախագիծը՝ ձեզանից, անելը՝ ձեզանից, փողը՝ մեզանից։ Նորմալ սարքեք, ցանկապատով, բանով, նորմալ նստելու տեղով, էս ժեշտը մեզ պետք չի, քաղաքակիրթ, գեղագիտական նախագիծ ներկայացրեք»,- համայնքի ղեկավարությանն ասաց վարչապետը։
Մանրամասները` տեսանյութում
Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ