Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ է կատարել Իջևանի քաղաքի Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, որտեղ համապետական շաբաթօրյակի շրջանակներում Իջևանի համայնքապետարանի կողմից իրականացվում էր ծառատունկ։
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը վարչապետին ներկայացրեց հուշահամալիրի տարածքում նախատեսված` Քառասունչորսօրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված հուշահամալիրի և պուրակի կառուցման ծրագիրը, որի մեկնարկը կտրվի առաջիկայում։ Նշենք, որ ծրագիրն արդեն իսկ հաստատվել է Իջևան համայնքի ավագանու կողմից:
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ