2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»: Եվ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը փաստացի ոտնահարեց այդ հայտարարության դրույթները: «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում հարցին՝ կարո՞ղ ենք ասել, թե այդ փաստաթուղթն առ ոչինչ է դարձել՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը մասնավորապես պատասխանեց. «Աբսուրդն այն է, որ կատարումը նոյեմբերի 9-ի համաձայնագրի, որը կնքվել է Մոսկվա-Բաքու-Երեւան եռանկյան մեջ՝ Նիկոլ Փաշինյանը տեղափոխել է արեւմտյան հարթակ՝ «վաշինգթոնյան պլանի» շրջանակներում: Ինչո՞ւ է դա աբսուրդ, քանի որ գետնի վրա, իրական դաշտում ռուս խաղաղապահներն են ներկայացված Արցախում: Գետնի վրա, մեր անվտանգության կարեւորագույն բաղադրիչը Ռուսաստանի հետ հարաբերություններն են: Բայց իրական կյանքում Արեւմուտքը ոչինչ չի խոստանում, ԵՄ դիտորդներն էլ Տեղի հետ կապված տեսանք՝ ասացին, տարածքում են, բայց Տեղում չեն՝ երկիմաստ առումով: Եվ նոյեմբերի 9-ի համաձայնագրից, ըստ էության, ոչ միայն Ադրբեջանն է դուրս եկել, այլ նաեւ Հայաստանը»:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը անդրադառնալով քննադատությանը, որ ստեղծված իրավիճակի մեղավորներից է նաեւ ներկայիս իշխանությունը, քանի որ Արեւմուտքի հետ է այս հարցով հանդիպումներ, քննարկումներ անցկացրել, Հանրային հեռուստաընկերությանն ասել էր, որ քննադատողներն այս դեպքում ՌԴ-ին վերաբերում են որպես ոչ լուրջ պետության. «Եթե որեւէ պետություն իր ռազմավարական շահերը ստորադասելու է որեւէ երկրում գտնվող անձով կամ անձինքով, ապա դա ինձ համար պետություն չէ: ԼՂ-ում միակ ուժը, որ ներկայացված է, ՌԴ-ն, այնտեղի եւ իշխանությունը եւ բնակչությունը պրոռուսական, է: Այդ դեպքում ինչի՞ են նրանց պատժում, ԼՂ-ում հակառուսականություն չկար գոնե մինչեւ այս վերջերս»: Հաղորդման մյուս հյուրը՝ «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանն այս առնչությամբ մասնավորապես ասաց. «Հայաստանի գործող իշխանության եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության միջեւ ձեւավորվել են բացարձակ տոքսիկ հարաբերություններ: Նրանք իրար նկատմամբ կեղտոտ խաղ են վարում ու դրանից անընդհատ տուժում է Արցախի մեր ժողովուրդը»:
Կարդացեք նաև
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Այո պարոնայք։ Վաստակեք ձեր փողը և փրկեք ռուսների հեղինակությունը եթե դա ընդհանրապես հնարավոր է։ Մեկ մեկ ամոթի զգացումն էլ լավ բան է, նույնիսկ ձեր նման ագենտուրայի համար։ Ուրեմն հիմնական պատասխանատուն լինի Ռուսաստանը ու դուք սենց կարգի այլանդակություն մեր դուրս տա՞ք