Աստանայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնության համար ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի եւ Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի միջեւ մրցամարտի 16-րդ պարտիան 40-րդ քայլում ավարտվել է ոչ-ոքի։ Հաշիվը հավասար է 6,5։6,5։
Մեկօրյա հանգստից հետո հավակնորդները այսօր հանդիպում են եզրափակիչ տուրում։ Շախմատի նոր արքա կդառնա նա, ով կվաստակի 7,5 միավոր։ Եթե հիմնական մրցաշարի դասական վերջին՝ 14-րդ պարտիան նույնպես խաղաղ ելք ունենա, շախմատիստները պայքարը կշարունակեն թայ-բրեյքում։
Մրցամարտի ընդհանուր մրցանակային գումարը $ 2 մլն է, որի 60 տոկոսը բաժին կհասնի նորընծա չեմպիոնին։ Երբ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հրաժարվեց հավակնորդների մրցաշարում հաղթած Նեպոմնյաշչիի հետ մրցամարտում պաշտպանել իրեն պատկանող շախմատային թագը, նրան փոխարինեց հավակնորդների մրցաշարի երկրորդ տեղն զբաղեցրած Դին Լիժենը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ