Լրահոս
Օրվա լրահոսը

Զբաղված են դատարկաբանություններով. Հայաստանը պետք է արդեն դարձած լիներ զարգացած ու կայուն պետություն. «Փաստ»

Ապրիլ 29,2023 11:53

Եթե առաջնորդվենք իշխանությունների հայտարարությունների տրամաբանությամբ, չնայած այս քաղաքական ուժի դեպքում տրամաբանության մասին խոսելն առնվազն միամտություն է, ապա կարող է մեզ թվալ, թե իրոք ապրում ենք մեր երազանքների Հայաստանում, որտեղ միայն ու միայն զարգացում և առաջընթաց է արձանագրվում։ Այդ դեպքում Հայաստանը պետք է վերջին 5 տարվա ընթացքում արդեն դարձած լիներ զարգացած ու կայուն պետություն: Բայց իշխանական քարոզչական ծխածածկույթից դուրս այլ՝ հակառակ իրականություն է։

Այս պահին Հայաստանը լուրջ անվտանգային ճգնաժամի առաջ է կանգնած, պետության տարածքային ամբողջականությունը խախտված է, իսկ պաշտպանական մեխանիզմները չեն գործում։ Հայկական պետությունը միջազգային ասպարեզում հեղինակազրկված վիճակում է, ավելին՝ հեռանկարային առումով նույնիսկ հարցականի տակ է դրված ընդհանրապես մեր պետականության պահպանման հարցը։ Մյուս կողմից էլ՝ բախվում ենք լուրջ դեմոգրաֆիական խնդիրների, երբ երկրի բնակչությունը նվազման ու ծերացման միտում ունի։ Արտագաղթը ոչ միայն չի նվազել, այլև մեծ թափով շարունակվում է։ Բազմաթիվ մարդիկ, ուղղակի հիասթափված առկա իրավիճակից ու անելանելիության զգացումից, հեռանում են երկրից։ Բայց հատկապես լուրջ է սահմանամերձ բնակավայրերի հարցը, որոնք ուղղակիորեն դատարկման վտանգի առաջ են կանգնած։

Փաստացի ստացվում է, որ ներկա ճգնաժամային ու օրհասական պայմաններում իշխանությունները, կենտրոնանալով մանրմունր թեմաների վրա, զբաղված են դատարկաբանություններով և հանրության գլխի տակ փափուկ բարձ են դնում՝ մարդկանց ուշադրությունը շեղելով գլոբալ հիմնահարցերից։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930