Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակահարմար են Երևանում արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրությունները. «Հրապարակ»

Ապրիլ 29,2023 11:32

Երեւանում արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը, օրենքի տեսանկյունից, իշխանությունն ու քաղաքական ուժերը տարբեր կերպ են մեկնաբանում։ Իշխանությունը գնում է հերթական ընտրությունների՝ մեկնաբանելով, որ քաղաքապետի վաղաժամ հրաժարականից եւ նոր քաղաքապետ չընտրվելուց հետո օրենքը չի պարտադրում վաղաժամ դադարեցնել ավագանու լիազորությունները եւ արտահերթ ընտրություններ նշանակել։

Մինչդեռ «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ պարտավոր են արտահերթ ընտրություններ անցկացնել։ Եվ կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի՝ օրեր առաջ տարածած հայտարարությամբ էլ ասվում է, որ ոչ թե կուսակցությունը, այլ օրենքն է դա պահանջում։

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, ԼՀԿ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ հարցն ունի իրավական եւ քաղաքական կողմ:

Փաստորեն, դուք էլ եք կարծում, որ արտահերթ ընտրության օրենսդրական պահանջ չկա, Խաժակյանը պատասխանեց․ «Այո, մի կողմից համարում եմ, որ օրենքը չի պարտադրում արտահերթ ընտրություններ, մյուս կողմից՝ ընդունում եմ հարցի վիճելիությունը, օրենքի բացը, որը միանշանակ չի պնդում արտահերթի խնդիրը, եւ այստեղ առաջանում է քաղաքական հարցադրում՝ նպատակահարմա՞ր են արդյոք արտահերթ, թե՞ հերթական ընտրություններ։ Ես կարծում եմ, որ այն ուժերը, որոնք ակնկալում են, որ ընտրությունները պետք է գնան հերթական ժամկետում, ունեն իրավունք պատշաճ պատրաստվելու, եւ բոլոր ուժերը չէ, որ իրենց թիկունքում ունեն օլիգարխ-մեծահարուստներ, որոնք կարող են ֆինանսական ռեսուրսներով աջակցել հրատապ արտահերթ մասնակցության համար։ Միայն այդ ուժերի համար է նպատակահարմար եւ ձեռնտու։ Ուժերին պետք է տալ ժամանակ՝ պատշաճ պատրաստվելու համար»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930