Եթե ընդհանուր հայացք ձգենք մեր պետության 32-ամյա պատմության վրա, ապա կարելի է ասել, որ դա որոշակի նաեւ «ճիշտ» բառերի կամ հասկացությունների վարկաբեկման պատմություն է: 1991-98 թվականներին վարկաբեկվեցին «շուկայական հարաբերություններն» ու «ազատականությունը»: 1998-2018 թվականներին՝ «հայրենասիրությունը», «ազգային իղձերը», «տեսլականները»: 2018-ից հերթը հասավ «քաղաքացուն»: Արդյունքում՝ մենք չկարողացանք կառուցել իրական շուկայական հարաբերություններ, չկարողացանք իրականացնել մեր իղձերը, չկարողացանք դաստիարակել ազատ եւ իր պետության համար պատասխանատու քաղաքացի:
Իշխանությունը նշում է ոչ թե «քաղաքացու օրը», այլ՝ իր իշխանության գալը, որը, ըստ վերջերս ընդունված արտահայտության, «պատմական նոր էջ է բացել»: Իսկապես բացել է՝ պարտությունների եւ ազգային նվաստացումների էջը: Բայց, քանի որ մինչեւ 2018 թվականը հեղինակազրկվել է նաեւ ազգայինի ընկալումը, այդ նվաստացումը հասարակությանը մեծ ցավ չի պատճառում: Դա տեղի է ունենում մի տեսակ «ընդհանուր նարկոզի» տակ: Հասկանալու համար, որ «քաղաքացու օրը» զուտ հեղափոխության օր է, եկեք մի պարզունակ մտափորձ անենք եւ պատկերացնենք՝ իշխանափոխությունից հետո այդ օրը նույնպե՞ս նշվելու է: Իհարկե՝ ոչ: Ինչպես որ հիմա չի նշվում նոյեմբերի 7-ը:
Եվ էլի մի քանի հարց: Կարո՞ղ է արդյոք քաղաքացին (այդ բառի ոչ ֆորմալ, բովանդակային իմաստով) անտարբեր լինել իր պետության տարածքի թեկուզ 5 մետր կորստի նկատմամբ: Կարո՞ղ է նա երկրպագել թքող, հայհոյող, քացով կռիվ անող իշխանությանը: Իսկ եթե մի փոքր խորանանք՝ արդյո՞ք այսօր քաղաքացին ավելի շատ իրավունքներ ունի, քան 2018 թվականից առաջ: Կամ գուցե նա այլեւս չի՞ ցանկանում այդ իրավունքներն ունենալ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Վաշխառությունը կոռուպցիայի նման բան է, այն ներսից քանդում է պետությունները, դա պետական հիվանդություն է եւ այն բուժելու լավ միջոց կա, դա ապահովագրությունն է’ պետական ապահովագրությունը: Նոր բան է միգուցե: Օրինակ, քաղաքացու անվտանգությունը ֆորս մաժոր վիճակներում ապահովելու համար պետությունը քաղաքացուց ամենամսյա անվտանգային ‘վարկ’ է ստանում, ասենք’ մեկ երկու օրով գնում է տիրում կրակում է կամ իր ռազմական մասնագիտական գործն անում: Թվային փողը շատ ավելի դաժան բան է լինելու, քան այսօրվա վաշխառությունը, օր առաջ պետք է մեր պետական ապահովագրական համակարգը ստեղծենք բոլոր բնագավառներում’ անվտանգության, ֆինանսական, նյութատնտեսական, ազգային մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում, որ դրսի ուժերի ազդեցությունից զերծ մնանք: Ազգային ապահովագրություն կյանքի բոլոր բնագավառներում: