Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի «ակտիվիստները» այսօր երեկոյան վեցին պիտի հեռանային, բայց դեռ տեղում են. «Ազատություն» ռ/կ

Ապրիլ 28,2023 22:15

Ակտիվիստները այսօր երեկոյան վեցին պիտի հեռանային, բայց դեռ տեղում են. տեղեկացանք Արցախի ներքին գործերի նախարարությունից։

Բնապահպանական կոչերով 138 օր արցախցիներին պաշարման մեջ պահած ակտիվիստները հայտարարում են, որ ակցիան դադարեցնում են ժամանակավոր՝ կվերսկսեն, եթե Արցախի հանքավայրերում մոնիտորինգի հնարավորություն չստեղծվի։ Ի դեպ, հանքավայրերը ամիսներ ի վեր չեն էլ աշխատում։

Եթե ադրբեջանցի ակտիվիստները հեռանան Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհից, ոչինչ չի փոխվի, այդ միակը կիրակի օրվանից փակ է մեկ այլ հատվածում՝ Հակարիի կամրջի վրա։

«Մինչև աչքս չտենա, չեմ հավատա», – ասում է Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը։

Նա դժվարությամբ է հավատում, որ Լաչինի միջանցքն ադրբեջանցիներից կազատագրվի, այնինչ եռակողմ թղթի վրա գրված ու ստորագրված է. Լաչինի միջանցք, հինգ կիլոմետր լայնքով, ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, ապահովելու է Արցախ – Հայաստան կապը. – «Հիմա ռուսի թուլությունն ա թե ցանկությունն ա, տենց են անում։ Եթե էս նոր հրամանատարը որ եկել ա, ոտը դնի ասի՝ պիտի դուրս գաք, ուրեմը պիտի դուրս գան։ Եթե չանի, ուրեմն անիմաստ ա էս ամեն ինչը։ Կա’մ խաղաղապահները չեն ուզում պահպանել, իրանց ստանձնած պարտականությունները կատարել, կա’մ ի վիճակի չեն անելու»։

Ակտիվիստների հեռանալը միայն մի բան կփոխի՝ Շուշիի շրջանի չորս գյուղերի բնակիչները կկարողանան Ստեփանակերտ հասնել։ Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, Լիսագոր գյուղերը մնացել են ադրբեջանական երկու անցակետերի միջև։ «Գոնե բացվի, գնանք էն յանի վրից առևտուր անենք։ Որովհետև արդեն ոչ մի բան չունենք։ Վերջացել ա, մնացել ա մի անգամվա հաց; Ավելի լավ ա նենց գնամ-գամ, քանց թե իրանց դրոշի տակով գնամ-գամ», – ասում է մեծշենցի Մարո Մկրտչյանը։ Նա հույս ունի, որ Ստեփանակերտի խանութներում մի բան կգտնվի։ Իսկ ահա նրա համագյուղացի Գեղամ Հարությունյանը կասկածում է. – «Մեկ ա, որ գնանք ընդեղից ի՞նչ պիտի բերենք։ Ոչ մի բան»։

Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի վրա ու շրջակայքում գործը եռում է։ «Ազատության» տեսախցիկը այսօր ֆիքսել է կամրջի վրա, որտեղ անցակետ են տեղակայել ՝ դրոշից ու «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի տարածք» գրությամբ ցուցանակից բացի նաև Ադրբեջանի Հանրապետություն գրառումն է հայտնվել՝ այդ երկրի գերբով։ Անցակետն արդեն տանիք ունի, ներսում նաև սարքավորում է երևում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930