Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սրանից առաջ էլ են սխալներ եղել․ ձևավորվել է մի սերունդ, որը չի հավատում, որ Հայկն է հաղթել Բելին»․ Նարինե Դիլբարյան

Ապրիլ 28,2023 22:30

«Վաղն իրենց ստեղծած արհեստական քաղաքացու օրն է։ Իրականում իրական պետություններում քաղաքացին չունի առանձին օր, քանի որ ամբողջ պետությունը ծառայում է նրան»,- Ազատության հրապարակում «Միասին» հասարակական- քաղաքական շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։

Նա վստահեցրեց՝ այս իշխանության օրոք առաջին հարվածն իր վրա վերցրել է ոչ միայն բանակը, այլև կրթությունը։ Նա շարունակեց․ «Դրանից առաջ էլ են սխալներ եղել, ձևավորվել է մի սերունդ, որը չի հավատում, որ Հայկն է հաղթել Բելին։ Կրթությունը դարձավ վերազգային։ Եկեք անկեղծ լինենք՝ դրսում հարցախույզ կազմակերպենք՝ ովքե՞ր կթվեն Նեմեսիսի հերոսների անունները, Մեծ Հայքի նահանգները, ովքե՞ր կխոսեն Փոքր Հայքի սահմանների մասին։ Մի քանի հոգի։

Մենք դա մոռացանք։ Դրա արդյունքում մենք մեր պատմությունն ուրացանք։ Առաջին կուրսերում տեսնում ենք ուսանողների, որոնք կարծում են, որ Սյունիքում ի սկզբանե ադրբեջանցիներ են ապրել։ Ամենավտանգավորն այն է, որ ՀՀ-ում եկել են մարդիկ, որոնք ուզում են մեզ ներշնչել, որ մենք փոքր ազգ ենք։ Պետք է այս իշխանությունները հեռանան, քանի որ իրենք պնդում են, որ մենք չունենք հնարավորություն պայքարելու։ Դա ճիշտ չէ»։

ԵՊՀ շրջանավարտ Մագի Վարդանյանը կոչով դիմեց իր հասակակիցներին․ «Մենք այս հայրենիքի վաղվա տերերն ենք։ Մենք ժառանգել էինք երկու հայկական պետություն։ Մենք պետք է այդ ժառանգությունը ոչ միայն վերցնեինք, այլև ամրապնդեինք։ Մեզ դավաճանել են, մենք պետք է ոտքի կանգնենք, ձայն բարձրացնենք։

Շատ ուսանողներ կաշկանդվում են, որ իրենց բուհերից կարող են հեռացնել իրենց կարծիքն արտահայտելու համար։ Եթե այսօր չեք կարող ձեր կամքն արտահայտել, սահմանափակում են ձեզ ձեր կամքի, մտքի արտահայտման մեջ, պատկերացնո՞ւմ եք՝ հետագայում ի՞նչ է լինելու․ ձեր կյանքի բոլոր էտապները վերահսկվելո՞ւ են»։

ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանն էլ ահազանգեց․ «Հայ ժողովուրդը կանգնած է լինել-չլինելու առաջ։ Փորձում են ոչնչացնել մեր գենը, ոչնչացնում են մեր պետականությունը։ 2018-ին մեր ժողովուրդը կատարեց ողբերգական սխալ, իր գլխին բերեց մի կառավարություն, որը բերեց միայն մահ ու չարագործություն։

Տեսանք ամենասարսափելին․ ահավոր պատերազմ, կորցրինք մեր զավակներին, որոնք կոտորվեցինք հրեական հրթիռների տակ, կորցրինք մեր պատմական հողը, արժանապատվությունը։ Ինչքա՞ն կարող ենք այս բոլորը հանդուրժել»։ Դիմելով ժողովրդին՝ նա եզրափակեց․ «Հայ ժողովուրդ, դու ես հիմա քո ճակատագրի տերը, ոտքի կանգնիր ու ապացուցիր, որ աշխարհի հնագույն ժողովուրդն ես, ոչ ոք չի կարող հաղթել քեզ, մենք պետք է վերականգնենք և′ մեր հայրենիքը, և′ մեր արժանապատվությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930