Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախի վրա հարձակում է լինելու հունիս-օգոստոս ամիսներին, և շատ բան կախված կլինի ռուս-ուկրաինական պատերազմից»․ Հրանտ Բագրատյան

Ապրիլ 28,2023 21:21

«Քիչ առաջ լուր ստացվեց, որ Շուշիի մոտ ադրբեջանական էկոակտիվիստները դադարեցրել են ցույցը և գնացել տուն։ Այնպես չէ, որ սա շատ լավ լուր է, քանի որ դրա փոխարեն փակվել է Հակարի կամուրջը»,-Ազատության հրապարակում «Միասին» հասարակական- քաղաքական շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման խորհրդի անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նա հիշեցրեց, թե ինչ էր կատարվում քսան օր առաջ, երբ Տեղում հողերը հանձնեցին։  Այս առիթով Հրանտ Բագրատյանն ասաց․ «Ըստ էության Հակարի կամուրջը վերևից հսկում էինք, նրանք մեզ քշեցին, հետո լավ դիրք զբաղեցրին, եկան, Հակարի կամուրջը գրավեցին։ Առաջիկա ամիսներին փորձ կլինի հարձակվել Արցախի վրա։ Չեն համբերելու մինչև 2025 թիվը։ Բարեբախտաբար Արցախում չեն վախենում պատերազմից։ Առաջիկա երկու-երեք ամսում ամեն ինչ փոխվելու է։ Խնդիրը մեկն է․ եթե Հայաստան կա, Արցախի հետ, եթե Հայաստան չկա, Արցախ էլ չկա։ Ուրիշ ձևակերպում չկա։ Արսենյան Գուգոյի ասածով չի լինելու՝ Արցախը տանք, հանգիստ ապրենք։ Եթե Արցախը տվինք, ավելի անհանգիստ ենք ապրելու։ Եթե մենք սա չենք հասկանում, ուրեմն տարրական հիմար ենք։ Չկա Նիկոլ, կա Արցախ, կա Նիկոլ, չկա Արցախ»։

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ եթե Ադրբեջանը հարձակվեց, ստիպված ենք լինելու պատերազմել և′ Ադրբեջանի, և′ ՀՀ-ի դեմ։ Ու շարունակեց․ «Հայաստանն էր, չէ՞ 20 օր առաջ հողերը տվեց Տեղի մոտ։ Այս բոլորն արել է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը։ Երեկ այդ մարդը հայտարարում է ռուսներին, ասում է՝ ես պիտի Լաչինի միջանցք ուղարկեմ փաստահավաք խումբ, այդ բանը կրկնում է ԱԳՆ ղեկավարը։ Այսօր արդեն տեսնելով, որ բանը բանից անցել է, ասում՝ ռուսներին է պատկանում Լաչինի միջանցքը։ Ի՞նչ ես անում։ Լաչինում ռուսները խաղաղապահ ֆունկցիա են անցկացնում, ինչո՞ւ եք խառնում այսպես։ Ռուս լինեք՝ ո՞նց կընդունեք այս հայտարարությունը։ Ես կարծում եմ, որ ՀՀ-ում, Արցախում ՌԴ դերը մեծ է, բայց ես կարիք չունեմ վիրավորելու Ֆրանսիային, ԱՄՆ-ին։ Արցախը հանձնել եք, մի երկու խաղաղապահ եկել, պահում են, հիմա էլ վիրավորում եք նրանց, որ արցախցիներին լրիվ ջնջե՞ն։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է՝ մենք ինչ եկել ենք, չենք կարողանում զենք ու զինամթերք առնել, ինչի՞ եք եկել։ Ասում է՝ մեզ զենք ու զինամթերք չեն վաճառում։ Այսինքն՝ ինչ էլ որ կա, նախկին բերածով եք կրակո՞ւմ։ Նման բաներ ինչո՞ւ ենք հայտարարում։ 1992-1993-ին հինգ հատ զավոդ ենք կառուցել, գոնե դրանք աշխատացրեք։  Ո՞ւմ եք ձեռ առնում, էս ի՞նչ օրի եք հասցրել բանակը։ Արցախի վրա հարձակում է լինելու հունիս-օգոստոս ամիսներին, և շատ բան կախված կլինի ռուս-ուկրաինական պատերազմից»։

Հրանտ Բագրատյանը լավատես է, քանի որ Արցախում հայրենասիրական վերելք է։ Նա, ամփոփելով ելույթը, հայտարարեց․ «Մենք պիտի արժանի լինենք Արցախին։ Երբ կսկսվի Արցախը ոչնչացնելու գործողություն, մենք պիտի պատրաստ լինենք։ Աստված մեզ էլի է շանս տալու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930