Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկրում աշխատանքներ իրականացվել են մարդու հիմնարար իրավունքների իրացման և պաշտպանության համակարգը կատարելագործելու ուղղությամբ». ՄԻՊ

Ապրիլ 28,2023 18:40

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի մեկնարկային միջոցառմանը:

Պաշտպանը կարևորել է ծրագրի իրականացումը մեր երկրում և պատրաստակամություն հայտնել իր իրավասությունների և մանդատի շրջանակում աջակցել դրա հաջող ընթացքին.

«Մեր երկրում աշխատանքներ իրականացվել են մարդու հիմնարար իրավունքների իրացման և պաշտպանության համակարգը կատարելագործելու ուղղությամբ։ Այսօր այդ աշխատանքները շարունակելու և բազմապատկելու անհրաժեշտություն կա, ինչի ուղղությամբ պետք է ձեռնարկել լուրջ քայլեր։ Կարևոր է լուծել այս ոլորտում առկա խնդիրները և երաշխավորել մարդակենտրոն հասարակության ամրապնդումը Հայաստանում։ Մարդու իրավունքների պաշտպանի համար դա առաջնահերթություն է, իսկ այս ծրագիրը նման համակարգի ձևավորման և կատարելագործման լավագույն հնարավորություններից է։ Մարդու իրավունքների պաշտպանը և Պաշտպանի աշխատակազմը պատրաստ են ոչ միայն խոսքով, այլև աշխատանքով ապացուցել հանձնառությունը նշված ոլորտում»,- ասել է Անահիտ Մանասյանն իր ելույթում։

Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Համագործակցության բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության ղեկավար Պավլո Պուշկարը (հեռավար), ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով դատական վարույթների չափազանց երկարատևության, ներպետական դատարանների վճիռները չկատարելու կամ ուշ կատարելու խնդիրներին, մինչդատական փուլում արդյունավետ դատական վերհսկողությանը, հավաքների ազատության իրավունքին, վատ վերաբերմունքի և կյանքից զրկելու ենթադրյալ դեպքերի արդյունավետ քննությանը:

Ծրագրի գործողությունները համահունչ են և նպատակ ունեն աջակցել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության Ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրերի և ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության որոշ գերակայությունների իրականացմանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930